Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի շունը՝ Կայան, խանուկայի մոմավառության արարողության ժամանակ 2 բարձրաստիճան հյուրերի է կծել, հայտնում է Reuters-ը։
Շունը կծել է Իսրայելի փոխարտգործնախարարի կնոջը եւ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության մի պատգամավորի։
Անասնաբույժը նշել է, որ դա աննշան միջադեպ է եղել, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ Նեթանյահուի որդին 2015թ.շանը վերցրել էր կենդանիների ապաստանից։




























