Վերջին օրերին Թուրքիա-Իրաք լարվածության համատեքստում Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը Իրաք մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել այցերն իրականացնել միայն Իրաքի Քուրդիստանի հատվածում եւ խուսափել մյուս նահանգներ մեկնելուց։ Իսկ Իրաքում գտնվողներին էլ խորհուրդ է տվել լքել երկիրը, քանի որ ամեն դրությունն ամեն պահի փոխվում է ու մնալը կարող է վտանգավոր լինել։