Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 41 950։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2015-ի հոկտեմբերին Թուրքիա է այցելել 4 125 հայաստանցի, ինչը 13 տոկոսով պակաս է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ։

Իսկ 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 41 950, ինչը 29 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։