Գիտնականները հայտնաբերել են Hualianceratops wucaiwanensis բուսակեր դինոզավրի նոր տեսակ, որը սպանիել ցեղատեսակի շան չափեր է ունեցել եւ շարժվել է հետին թաթերի վրա։ Այս տեսակը ապրել է ցերատոպսերի խմբի հնագույն դինոզավր ինլունի հետ միաժամանակ։ Չնայած նրան, որ երկու տեսակներն էլ վերաբերում են ցերատոպսերի խմբին, նրանք կոտոշներ չեն ունեցել։ Երկու տեսակներն են հայտնաբերվել են Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզի տարածքում։ Ոսկորները համեմատել են այլ հայտնի ցերատոպսերի նմուշների հետ, փոխանցում է Gazeta-ն։
Հետազոտության հեղինակներից Քաթրին Ֆոսթերի խոսքով՝ այն հանգամանքը, որ 2 տեսակն էլ նույն շերտերում են հայտնաբերվել, խոսում է այն մասին, որ հին ցերատոպսերն ավելի բազմազան են եղել, քան նախկինում կարծում էին։ Դա նշանակում է, որ դրանք մինչեւ յուրյան ժամանակաշրջանը առնվազն 4 ճյուղ են ունեցել։
Նոր տեսակների ազգակցական կապը ցույց է տալիս, որ միեւնույն ժամանակ գոյություն են ունեցել ցերատոպսերի մի քանի տեսակ, այդ թվում՝ նեոցերատոպսեր։




























