Իր երեխաների համար 300 հատ նվեր գնած բազմազավակ բրիտանացի մոր պատմությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ է առաջ բերել։

Տոնածառի լուսանկարը, որում եղեւնին չի երեւում նվերների կույտի հետեւում, Էմմա Թափինգը հրապարակել է ցանցում, ինչն առաջ է բերել մյուս ծնողների դժգոհությունը։ Հիմա նրանց երեխաները նույնպես նման նվերներ են ուզում։ Բրիտանուհին ստիպված է եղել ներողություն խնդրել հեռուստատեսությամբ լուսանկարի համար։

«Ես Սուրբ ծննդյանը պատրաստվել եմ ողջ տարի։ Նվերները գնել եմ տոնավաճառների ժամանակ՝ հսկայական զեղչերով։ Ես հարուստ չեմ։ Ուղղակի ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ Սուրբ ծննդյան տոն ունենան»,- ասել է էմման, փոխանցում է Informing-ը։

Կինը նշել է, որ նվերների համար 15 հազար ֆունտ ստերլինգ է ծախսել։ էմմայի 3 երեխաներից յուրաքանչյուրին 85 նվեր է հասնում։

Կինը որոշել է Սուրբ ծննդյան տոնից հետո տեղադրել երեխաների արձագանքի լուսանկարը, որը կապացուցի, որ այդ ծախսերն արդարացի են։