Հայաստանը 100 տոկոսով ծածկում է իր հիվանդների ինսուլինի պահանջարկը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

2015-ին հանրապետություն է ներմուծվել ինսուլինի  268 սրվակ, որոնցից  253-ը` պետության կողմից: Եթե նախկինում բավարարվում էր պահանջարկի  77 տոկոսը, ապա այժմ նախարարությունը 100 տոկոսով ծածկում է ինսուլինից կախում ունեցող հիվանդների պահանջարկը` բավարար որակի դեղամիջոցներով: «Ավելին, մենք  3 ամսվա պահուստային ապահովություն ունենք, որպեսզի հիվանդների համար անհրաժեշտ դեղամիջոցների մատչելիությունը ոչ մի դեպքում չառկախվի», - ասել է նախարարը: