Պարտատոմսերի պահանջարկը Հայաստանում պիտի զարգանա քայլ առ քայլ: Այդ մասին ասաց NEWS.am-ի հետ զրույցում Միջազգային Ֆինանսական կազմակերպության (IFC) Հարավային Կովկասի մենեջեր Յան վան Բիլսենը` «Ինեկոբանկի» կողմից ProCredit Bank-ի ձեռքբերմանը նվիրված միջոցառմանը:

«Շատ կարեւոր ենք համարում զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան, այդ իսկ պատճառով նախկինում արժեթղթեր էինք թողարկել: Մենք անպայման կսպասենք հարմար պահի՝ հաջորդ թողարկման համար», - ասաց նա:

Արժեթղթերի պահանջարկը դեռ սահանափակ է, սակայն կարող է ավելանալ 2017 թվականին ընդառաջ, երբ մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգը կդառնա համընդհանուր եւ պարտադիր, հավելեց IFC-ի ներկայացուցիչը;

Հիշեցնենք, 2014 թ. IFC-ն թողարկել է «Սեւան» պարտատոմսեր՝ 2 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ծավալով: Դա 8 մլրդ դրամանոց ծրագրի առաջին տրանշն էր՝ դառնալով առաջին դրամային պարտատոմսը, թողարկված ոչ ռեիդենտի կողմից: