Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը:

Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը դիմել են հետեւյալ անձինք`

Անուշավան Հազարապետի Զաքարյանը՝ ծնված 1954թ.,

Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանը՝ ծնված 1948թ.,

Անահիտ Եղիշեի Արշակյանը՝ ծնված 1957թ., 

Արմեն Արտավազդի Ամիրյանը` ծնված 1967թ.,

Գոհար Գագիկի Գասպարյանը՝ ծնված 1981թ.,

Սուսաննա Վրեժի Հովհաննիսյանը՝ ծնված 1974թ.,

Վարդան Միքայելի Ալեքսանյանը՝ ծնված՝ 1971թ.:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: