«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ի «այո»-ի գծով դաշնակիցները փորձում են ստանալ այդ «այո»-ի համար ենթադրվող վճարը:

Սկզբունքը՝ սկզբունք, բայց դե ամեն ինչ իր գինն ունի, եւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են, որ ՀՀԿ-ն վճարի իրենց աջակցության դիմաց:

ԲՀԿ-ն դա անում է բացահայտ, իսկ ՀՅԴ-ն չի ուզում խնդրել, ուզում է որ իրեն համոզեն՝ այդ նպատակով արդեն սկսելով խոսել ընտրակեղծիքներից եւ ակնարկելով, որ պատրաստվում են հանրաքվեի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ համապարփակ գնահատական ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում