Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի բոլոր հանգամանքները։

Դեկտեմբերի 6-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ եւ ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում  «Լուսանկարում պատկերված ընտրողն երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»:

Նշված առերեւույթ խախտման դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվում է Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։