Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,212,962 դոլար 483,73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 95,287,938 ԱՄՆ դոլար 485,61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 16,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485,11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485,65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,318,176 EUR 524,63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,608,754 EUR 529,73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 870,570,492 ռուբլի 6,97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 415,416,142 ՌԴ ռուբլի 7,09 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 65.8 մլն ԱՄՆ դոլար: