ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ քաղաքական էջն իր համար փակել է եւ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին չի մասնակցել:

«Քաղաքական էջը ես փակել եմ, «Այո»-ով եւ «Ոչ»-ով չեմ զբաղվում, երեւի գիտեք՝ ինչի համար եմ փակել: Ես ասել եմ ու իմ խոսքը պահում եմ: Ես այսօր զբաղվում եմ բիզնեսով, սպորտով եւ բարեգործությամբ»,- այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Armlur.am-ի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը: