Քաբուլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Այդ մասին տեղեկացրել է աֆղանական լրատվական  Tolo News գործակալությունը: Ներկայումս ճշտվում են տեղի ունեցածի մանրամասները: Տեղի իշխանությունների խոսքով, միջադեպի տեղի է ունեցել մայրաքաղաքի Շիրպուր թաղամասում, որտեղ պետական պաշտոնյաներ են ապրում:  Հաղորդագրություններ են ստացվում նաեւ, որ տեղում կրակոցների ձայներ են լսվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: