Անհրաժեշտ է թողնել բոլոր հավակնությունները եւ միավորվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ու ոչնչացնել այն: Այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլիոնիի հետ հանդիպման արդյունքում:
«Անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր հավակնությունները, բոլոր աշխարհաքաղաքական եւ կոնյուկտուրային նկատառումները եւ միավորվել հանուն գլխավոր նպատակի` ոչնչացնել ԻՊ-ը», - ընդգծել է նախարարը: ՌԴ-ն հետաքրքրված է Սիրիայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմամբ, նշել է Լավրովը: Շատ արեւմտյան երկրներ համամիտ են սիրիա-թուրքական սահմանը փակելու անհրաժեշտության վերաբերյալ, ասել է ռուսաստանցի նախարարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:




























