«Հակահարված արտ» խումբը ահազանգում է, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ին Կողբացի փողոցից առեւանգել են խմբի անդամներից Արման Ղարիբյանին:
Խումբը հայտարարություն է տարածել, որ մի խումբ մարդիկ Կողբացի փողոցում հարձակվել են խմբի անդամների վրա , ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ, հայհոյել են, ապա առեւանգել են Արման Ղարիբյանին:



























