Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ախմետովը տասը տարվա ազատազրկման է դատապարտվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան մեղադրել են կաշառք վերցնելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, ձեռնարկատիրական  գործունեությանը անօրինական մասնակցության եւ առանձնահատուկ խոշոր չափի ունեցվածքի յուրացման համար: 

Սերիկ Ախմետովը Ղազախստանի կառավարությունը ղեկավարել է  2012-ից մինչեւ 2014 թվականը, երբ տնային կալանքի էր առնվել: