«Իսլամական պետություն» խմբավորումը կարող է ավելացնել Սիրիայում եւ Իրաքում իր ընդլայնման փաստացի մասշտաբները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Չեմ բացառում, որ ԻՊ-ն կավելացնի իր ընդլայնման փաստացի մասշտաբները, քանի որ այդ կառույցը, ի տարբերություն այլ խմբավորումների, իսկապես ցանկանում է քվազիպետություն ստեղծել»,- համաժողոը հեռարձակող «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է Լավրովը:
«Նրանք ցանկանում են պահպանել իմիջը, որ հաջողություններ ունեն, նրանք պետք է ամբողջ աշխարհին ցույց տան, որ գաղափարախոսություն ունեն՝ իրենց շարքերը համալրելու համար»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան:




























