Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17.3-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: