Իրաքի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցել, ցուցարարները բողոքում են թուրքական զորքերի՝ Բաշիք տարածք ներխուժելու դեմ (այդ տարածքը Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ է գտնվում): Ցույցերից մեկին մասնակցել է նաեւ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին:
Ինչպես գրում է թուրքական Sozcu պարբերականը, բողոքի ցույցեր են կազմակերպվել մանսավորապես Բաղդադ, Բասրա, Բաբիլ քաղաքներում: Միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ է ունեցել «Շիա Բեդիր» բրիգադի հրամանատար Հադի Ամիրը, որը հայտնել է, որ իրենք Թուրքիայի զրահամեքենաները կպայթեցնեն թուրքերի գլուխների վրա: Իսկ Բաղդադում ցույցի ժամանակ ոչ միայն հակաթուրքական կարգախոսներ են հնչել, այլ Թուրքիայի դրոշն են այրել:
Նշենք, որ 600 հոգուց բաղկացած թուրքական զինվորական զոկատը ներխուժել էր Բաշիք տարածք: Իրաքի իշխանությունները պահանջում են հեռացնել թուրքական զորքերը, իսկ Թուրքիան հավաստիացնում է, որ այդ զորքերը կռվելու մտադրություն չունեն: Դրանք իբրեւ վարժեցնելու են Իրաքյան Քուրդիստանի՝ ահաբեկիչների դեմ պայքարող զինվորներին:




























