Գերմանիայի Լեյփցիգ քաղաքում նեոնացիստների հանրահավաքը վեր է ածվել անկարգությունների ու ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների,   հայտնել է DPA գործակալությունը :

Ինչպես հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղարը, նացիստների հետ միաժամանակ հանրահավաք էին անցկացնում նաև նրանց հակառակորդները, ինչը անկարգությունների պատճառ է դարձել: Դրանց հետևանքով մի քանի մարդ է տուժել: Նա նաև հավելել է, որ ոստիկանության վրա դիմակավոր մարդիկ են հարձակվել:

Spiegel ամսագիրը հայտնում է, որ գերմանական Լեյփցիգ քաղաքի ոստիկանությունը ջրցան սարքեր է կիրառել նեոնացիստների ու նրանց հակառակորդների ցույցերը ցրելու համար:

Ինչպես հայտնում է ամսագիրը, ոստիկանությունը ստիպված է եղել այդ քայլին դիմել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են ոստիկանների վրա քարեր նետել:

«Բռնության բարձր ներուժ Զյուդֆորշտադտում »,- ասված է Սաքսոնիայի ոստիկանության Twitter–ում գրած հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: