Անկարայում Hurriyet պարբերականի գրասենյակի ուղղությամբ անհայտ անձիք կրակահերթ են արձակել ու հեռացել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ի երեկոյան Անկարայի Էսքիշեհիր փողոցի վրա գտնվող Hurriyet պարբերականի գրասենյակի ուղղությամբ կրակոցներից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ։

Նշվում է, որ զինված հարձակման հետեւանքով վնասվել են միայն պատուհաները։