Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 24-ամյա բնակիչ, զինծառայող Վ. Սարգսյանը դատարանի առջեւ է կանգնել զինծառայակցին ծեծելու եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար: Նա զինվորական ծառայության պարտականությունները կատարելու շուրջ սկսված վիճաբանության ընթացքում շարքային Ն.Կարապետյանին սեռական բնույթի հայհոյանք տալով ծեծել է` ձեռքերի բաց ափերով հարվածելով նրա դեմքին, այնուհետև բռնություն գործադրելով ` համազգեստի օձիքից բռնած քարշ տվել սպայական աշխատասենյակ և երկու անգամ ապտակել:
Վ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 358 հոդվածի 1 –ին մասով` Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին:



























