Երեւանի տոնավաճառներում ու սուպերմարկետներում Ամանորին ընդառաջ, արդեն սկսել են վաճառել տարբեր գույների ու չափերի, արհեստական ու բնական տոնածառեր: NEWS.am-ի հետ զրույցում քաղաքացիներից շատերը նշեցին, որ նախընտրում են Ամանորին տանն ունենալ բնական ու բարձր տոնածառ, սակայն, թանկ լինելու պատճառով չեն կարողանում գնել իրենց ուզած տոնածառը եւ փոխարենը կարողանում են ավելի էժան տարբերակով գնել բարձր, արհեստական տոնածառ:
Տոնավաճառների աշխատակիցներից շատերը, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ հայերից շատերն այս օրերին հիմնականում գնում են արհեստական բարձր, ամբողջությամբ սպիտակ կամ սպիտակ ծայրերով տոնածառ: Այդ է պատճառը, որ խանութներում ու տոնավաճառներում այս տարի հիմնականում սպիտակ տոնածառեր են վաճառվում: Տոնավաճառի աշխատակիցներից ծատերը նշեցին, որ ավելի շատ վաճառվում են 150սմ բարձրությամբ, սպիտակ ծայրերով տոնածառերը:
Նշենք, որ Երեւանյան խանութներում արհեստական 120սմ. բարձրությամբ տոնածառը կարելի է գնել 22. 800 դրով, 150սմ բարձրությամբ տոնածառը`30. 200 դրամով, սպիտակը` 35. 000 դրամով, 180սմ բարձրությամբ տոնածառն արժե 50. 000-60.000 դրամ:
Բնական եղեւնին ավելի թանկ արժե` 120սմ. բարձրությամբը` 30.000 դրամ, 150սմ բարձրությամբ տոնածառը`40-50. 000 դրամ, իսկ 180սմ բարձրությամբ տոնածառն արժե 60. 000-100.000 դրամ:



























