Չինաստանի Կենտրոնական բանկն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կրկին նվազեցրել է ազգային արժույթի՝ յուանի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Նման տվյալներ է ներկայացված Չինական արժութային առեւտրային համակարգի (CFETS) կայքում:

Փոխարժեքի նվազումը կազմել է 137 կետ, նոր փոխարժեքը կազմում է 6,4495 յուան մեկ դոլարի դիմաց, հաղորդում է Lenta-ն:

Նախորդ արժեզրկումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին: Այն ժամանակ յուանի փոխարժեքը կազմել էր 6,42 յուան:

Այս տարի առաջին անգամ Չինաստանի ԿԲ-ն արժեզրկել էր յուանը օգոստոսին, որից հետո երեք օրվա ընթացքում չինական արժույթը դոլարի նկատմամբ էժանացել էր 4,6 տոկոսով: Սակայն հետո յուանի փոխարժեքը կրկին բարձրացել էր եւ նոյեմբերին դոլարն արժեր 6,32 յուան: