Պեկինի իշխանությունները քաղաքի բնակիչներին եւ հյուրերն խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ եւ դրսում օգտվել շնչառական օրգանները պաշտպանող հատուկ դիմակից։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի Չինաստանի մայրաքաղաքը թանձր ծխամշուշ է պատել, ճանապարհներին կտրուկ վատացել է տեսանելիությունը։
Պեկինի բնապահպանների տվյալներով՝ օդում վնասակար PM 2.5 մասնիկների քանակը կազմում է 500 միկրոգամ մեկ խ/մ-ում, ինչը ԱՀԿ սահմանած նորման գերազանցում է 20 անգամ։
Չինաստանում PM 2.5 մասնիկների հիմնական աղբյուրը մեքենաների արտանետած գազերն են ու ածխի ՋԵԿ-երի աշխատանքային թափոնները։



























