Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է մամուլում հայտնված այն հրապարակումները, թե Վաշինգթոնը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին այլ դիվանագետով փոխարինելու հարցը։
«ԱՄՆ-ը լիովին հավատում եւ վստահում է դեսպան Ուորլիքին։ Նա՝ որպես համանախագահ, շարունակելու է իր գործունեությունը»,- ասել է դեսպանատան աղբյուրը՝ Turan-ի խնդրանքով մեկնաբանելով այդ լուրերը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Ուորլիքի որոշ հայտարարությունների եւ արարքների պատճառով Ադրբեջանի իշխանությունների դժգոհության կապակցությամբ Պետդեպը դիտարկում է Ջեյմս Ուորլիքին այլ դիվանագետով փոխարինելու հարցը։




























