Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում դեկտեմբերի 13-ին, բռնկված հրդեհի պատճառը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Այս պահին նախնական որեւէ պատճառ չկա, թե ինչից է բռնկվել հրդեհը:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում 2015թ. դեկտեմբերի 13-ին վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ):
Հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:



























