Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում կայացած կորեական ֆինանսիստների երրորդ համաժողովին հղած իր ուղերձում հայտարարել է ֆինանսական համակարգում արտամական միջոցառումների անհրաժեշտության մասին՝ արագացնելու համար բարգավաճող երկրի ստեղծումը, հաղորդում է «Ռենհալը»:
«Հուսալի ֆինանսական աղբյուրներն անհրաժեշտ են ազգային հզորությունների ուժեղացմամբ ժողովրդական դրախտ ստեղծելու եւ մեծ բարգավաճման հասնելու համար»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:
ԿԺԴՀ փոխվարչապետ Ռո Դու Չհոլը նույնպես ընդգծել է, որ երկրի ֆինանսների ոլորտում բոլոր հաջողությունները ձեռք են բերվել միայն Կիմ Իր Սենի, Կիմ Չեն Իրի եւ Կիմ Չեն Ընի ջանքերի շնորհիվ:



























