Ղազախստանի ֆոնդային բորսայում (KASE) սակարկությունների արդյունքում ազգային արժույթը՝ թենգեն, կազմել է 322.47 մեկ դոլարի դիմաց, ինչը 10.55 թենգեով քիչ է ուրբաթօրյա առավոտյան սակարկությունների համեմատ։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները։ Այսպիսով՝ Ղազախստանի ազգային արժույթի փոխարժեքը թարմացրել է իր պատմական նվազագույն ցուցանիշը, որը գրանցել էր նոյեմբերի 9-ին, երբ թենգեի փոխարժեքը կազմել էր 312.65 թենգե մեկ դոլարի դիմաց։

Հիշեցնենք, որ օգոստոսին Ղազախստանի Ազգային բանկը եւ կառավարությունը հայտնել էին, որ թենգեն անցել է լողացող փոխարժեքի, որից հետո թենգեի փոխարժեքը ներկայիս դրությամբ նվազել էր ավելի քան 65 տոկոսով։