ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում:
Նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի ՔԴՄ ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:




























