ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին լուրջ խնդիրներ չի տեսնում Եվրամիության կողմից հակառուսական տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու համար։ Նա կարծում է, որ այդ հարցը կքննարկվի շաբաթվա վերջում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում։ Այս մասին Մոգերինին հայտնել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի մեկնարկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը օրակարգում չէ։ Եթե նախարարները ցանկանան քննարկել այդ հարցը, դա խնդիր չէ։ Սակայն որքանով ես եմ հասկանում, հարցը կքննարկվի Եվրախորհրդում, որը կկայանա այս շաբաթվա վերջում։ Ես ԵՄ երկրների համար լուրջ խնդիրներ չեմ տեսնում քաղաքական լուծման համար, բայց դա ես չեմ որոշում»,- ասել է նա՝ անդրադառնալով պատժամիջոցների մասին հարցին։




























