Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի փոփոխությունները, որին այսօր ԱԺ-ում կողմ է քվեարկել 91, դեմ պատգամավոր, եւս 3-ը ձեռնպահ են քվեարկել:
Ազնիվ մետաղների զտարկումով, հարգի որոշմամբ եւ դրոշմավորմամբ զբաղվող անձինք ու կազմակերպություններին նոր օրինագծով առաջարկվում է ազատել լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո այն պետությանը վերադարձնելու անհրաժեշտությունից:
Օրինագծի պարզաբանող գրության մեջ նշվում է, որ այդ դեպքում լիցենզիան կորցնում է իր ուժը եւ այսպես թե այնպես այն հնարավոր չէ օգտագործել անօրինական գործունեություն իրականացնելու համար:



























