Հայաստանի հարկային ծառայությունը կարող է պատժամիջոցներ կիրառել քաղաքացիների պարտադիր սոցիալական վճարումներից հրաժարվելու համար։ «Հարկերի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում  համապատասխան փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 70 կողմ, 15 դեմ եւ 10 ձեռնպահ ձայներով։

Օրինագծի համաձայն, եթե գործատուն աշխատակցից պահում է պարտադիր վճարումները, բայց չի փոխանցում Ֆինանսների նախարարությանը կամ եթե գործատուն եւ աշխատակիցը նման ստվերային համաձայնություն են կնքում, Հարկային ծառայությունը իրավունք  է ստանում պատժամիջոցներ կիրառել։