Վերջին տվյալներով, վերջին 10 տարում Հայաստանից անօրինական ճանապարհով 10 մլրդ դոլար է դուրս բերվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու հավելել. «ավելորդ է խոսել, թե այդ տարիներին քանի մարդ է լքել Հայաստանը»:
«Աշխատատեղերը կրճատվել են, դրանք պարզապես անհետացել են: Բնակչությունը նույնպես հեռացել է, որովհետեւ ապրելն անհնար է»,-ընդգծել է Փոստանջյանը:



























