Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում իրավիճակը սրված է, սակայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ առայժմ չկա։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 14–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սերան Սարոյանը։
«Ինձ չի թվում, որ Ադրբեջանը ռիսկ անի, էթա դրան, որովհետեւ ինքը հետո դրա տակից դուրս չի գալու։ Նախ, Ադրբեջանի ներքին քաղաքական վիճակն ա շատ ահավոր սրված։
Ադրբեջանցին լավ գիտի, որ երբ որ ներքաղաքական վիճակն իրանց մոտ լավ չի էղել, էս սաղ պարտությունների արդյունք ա։ Հիմա եթե նորից նույն բանը կրկնեն, ուրեմն սրանցից հիմար ազգ չկա»,– ասաց Սեյրան Սարոյանը։




























