ՀՀ խորհրդարանը վավերացրել է «Գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակների եւ հիբրիդների սերմերի, պտուղ-հատապտղային մշակաբույսերի եւ խաղողի տնկանյութերի արտադրության եւ մատակարարման բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին»  համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2013թ. մայիսի 31-ին Մինսկում։

Վավերացման կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 2-ը եւս մեկը ձեռնպահ է մնացել։

Համաձայնագիրը միավորում է ԱՊՀ երկրներին եւ նախատեսում է տվյալների փոխանակում սելեկցիոն աշխատանքների, հետազոտությունների եւ գենետիկայի ուղղությամբ աշխատանքների մասին: