Թուրքիան չի գնա ռազմական գործողությունների մի քանի պատճառներով, այդ թվում, որովհետեւ ՆԱՏՕ-ն հավանություն չի տա դրան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը միանշանակ հետաքրքրված չէ ռազմական գործողություններով:
«Մերձավոր Արեւելքում իրավիճակը շատ լարված է եւ հիշեցնում է Առաջին աշխարհամարտին նախորդող վիճակը: Ռուսաստանը կշարունակի իր գործողությունները Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում, քանի որ նա այստեղ աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում»,-ասել է Նավասարդյանը:




























