«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում երկրորդ ակցիան է իրականացրել: Երկրորդ անգամ նա իրեն պահել է այնպես, ինչպես առաջին անգամ՝ ամբիոնից շարունակել է իր ելույթը, թեեւ նիստը վարողն անջատել էր նրա խոսափողը:

Փոստանջյանը շարունակել է ելույթը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մի քանի խնդրանքից, ապա նաեւ պահանջից հետո:

«Դուք կարող եք ձեր տանը խոսել ինչ ուզեք, իսկ այստեղ մանկապարտեզ չի, հասկացեք վերջապես: Այստեղ պետք է խոսել թեմայի շուրջ եւ հարգել մյուս պատգամավորների իրավունքները: Եթե Ձեր ելույթն ավարտվել է, մի խափանեք խորհրդարանի աշխատանքը եւ թույլ տվել գործընկերների ելույթ ունենալ: Սա պարզապես խեղկատակություն է»,-հայտարարել է Շարմազանովը: