Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի  21-22-ին Թբիլիսիում: Այդ մասին ԱՊԱ-ի վրացական բյուրոյին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Գեորգի Քվիրիկաշվիլին:  

Նրա խոսքով, եռակողմ հանդիպման շրջանակում նախարարները կքննարկեն այսօրվա դրությամբ այժմեական եւ կարեւոր հարցեր: «Եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն բազմաթիվ ուղղություններով մեր համագործակցության այժմեական հարցեր: Նախ եւ առաջ կքննարկվի մեր երկրների միջեւ ռազմավարական եւ տնտեսական համագործակցությունը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացման հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ այլ` տրանսպորտալոգիստիկ նախագծեր  «Մետաքսի ուղի» նախագծի շրջանակում: