Դեկտեմբերի 13–ին ամբողջությամբ այրված Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկի բնակարանի սեփականատերը՝ 84-ամյա Վոլոդյա Վարդյանյանը, հրդեհը բռնկվելու պահին տանը չի եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին տարեց տղամարդու հարեւանները։
«Առավոտյան երկու պայթյուն լսեցինք ու վառվածի հոտ առանք, դուրս եկանք, տեսանք տունն այրվում է, հրշեջներն արդեն տեղում էին, մեզ խնդրեցին մնալ բալկոնում, միջեւ հրդեհը կմարեն։ Բայց էդպես էլ չիմացանք, ինչից էր հրդեհը սկսվել»,-պատմեց այրված բնակարանի հարեւանությամբ ապրող բնակչուհին։
Վոլոդյա Վարդանյանի դուստրը, որն ապրում է նույն թաղամասում, մեզ հետ զրույցում ասաց, որ մոր մահվանից հետո հայրը միայնակ է ապրում, խնամող ունի, որը եւս հրդեհի բռնկման պահին տանը չի եղել։
Տարեց տղամարդու դուստրը նշեց, որ հայտնի չեն հրդեհի պատճառները։
«Չգիտենք՝ ինչից է հրդեհ բռնկվել, սպասում ենք՝ փորձաքննությունը պարզի»,-ասաց կինը։
Նշենք, որ հրդեհից տուժել են նաեւ հարեւանները. հիմնականում վնասվել են բնակարանների մուտքի դռները, ամբողջովին վերանորոգման ենթակա է շքամուտքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին, հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ):
Ահազանգը ստացվել է ժամը 08.36-ին, դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























