Թուրքիայի արեւելյան քրդաբնակ նահանգներում իշխանությունները շարունակում են փողոց դուրս գալու արգելքներ սահմանելու պրակտիկան։ Մարին նահանգի Նուսայբինի շրջանում կրկին փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  Շրնաք նահանգի Ջիզրեի եւ Սիլոփիի շրջաններում փողոց դուրս գալու արգելք սահմանելուց հետո Մարդինի նահանգապետարանը Նուսայբինում եւս փողոց դուրս գալու արգելք է սահմանել։

Միայն վերջին փողոց դուրս գալու արգելքի ժամանակ Նուսայբինում թուրք ոստիկանները սպանել էին 17 խաղաղ քաղաքացու։