Իտալական ոստիկանությունը պապական օրհնությամբ 3.500 կեղծ մագաղաթ է գտել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին: Դրանք պատրաստվել են Վատիկանի տարածքում, մասնավոր ընկերության կողմից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատկերով մագաղաթները հայտնաբերվել են հուշանվերների խանութներից մեկի տպագրատանը: Դրանք իսպաներեն, պորտուգալերեն եւ անգլերեն լեզուներով են, իսկ ընդհանուր արժողությունն ավելի քան 77 հազար դոլար է:
Հռոմի պապի օրհնությամբ մագաղաթներն ազատորեն վաճառվում են վատիկանյան խանութներում: Դրանց վաճառքից ստացված միջոցներն ուղղվում են Հռոմի կարիքավոր բնակիչների օգնությանը:
Որպեսզի մասնավոր ձեռներեցներն այդպիսի հուշանվերների օգնությամբ վաստակելու հնարավորություն չունենան, 2014 թվականին Սուրբ Աթոռը որոշել է դրանք միայնակ թողարկել:



























