Երեւանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի՝ պատմության նախկին ուսուցիչ Կարպիս Փաշոյանը համագործակցության առաջարկ է ստացել Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարպիս Փաշոյանը:

Կարպիս Փաշոյանը նշեց, որ ընդունել է առաջարկը, արդեն որոշ հարցեր քննարկել տնօրինության հետ: Որոշ ժամանակ համագործակցելուց հետո պարզ կլինի՝ Կարպիս Փաշոյանը աշխատանքի կանցնի այնտեղ, թե ոչ:

Հիշեցնենք, որ պատմության ուսուցիչը հայտարարել էր, որ իրեն ազատել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Կոնդում տեղակայված 9/22 ընտրատեղամասում թույլ չի տվել, որ կեղծիքներ տեղի ունենան: Դպրոցի տնօրինությունը  պնդում է, որ նա իր որոշմամբ է ազատվել աշխատանքից: