Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը չի հանգստացել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Նա Facebook-ում գրել է.

«Օդեսայի նահանգապետը հիստերիայի մեջ ընկավ եւ սկսեց գոռալ ինձ վրա: «Ոչ ոք իրավունք չունի այդպես խոսել Միխայիլ Սահակաշվիլիի հետ... դու կոռումպացված նախարար ես... իսկ ես՝ ազնիվ մարդ»: Անցավ ուղղակի վիրավորանքների: Ես զսպեցի ինձ ու չհարվածեցի նրան, դեմքին ջուր շփեցի»:

Դրանից հետո նախարարը սոցցանցի իր էջում գրել է. «Չեմ պատրաստվում հանդուրժել գեղեցիկ դիրքով իմ երկրին խաբող գռեհիկին»:

Նշենք, որ վիճաբանությունը սկսվել է Ուկրաինայի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ Օդեսայի նավահանգստային գործարանի մասնավորեցման հարցի քննարկման ժամանակ:

«Գործարանը պետք է վաճառել բացահայտ, անուն ունեցող արեւմտյան ընկերության, այլ ոչ թե ռուսական օֆշորային օլիգարխի, որի հետ փսփսում են պաշտոնյաները»,- գրել է Ավակովը՝ նկատի ունենալով Սահակաշվիլուն: