ԱՄՆ մուտքի թույլտվության հարցումները քննարկելիս ամերիկյան պետական հաստատությունները կուսումնասիրեն սոցիալական ցանցերում դիմողների  էջերը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնեն: Այս տեղեկությունը՝ հաստատել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նրա խոսքով, յուրաքանչյուր հայտի պաշտոնյաները անհատական մոտեցում հանդես կբերեն: Ընդ որում, նման աշխատանք։ պետք է իրականացնի ոչ միայն պետքարտուղարությունը, այլեւ ներքին անվտանգության դեպարտամենտը, հաղորդում է Lenta-ն:

Քիրբին նշել է, որ շատերը թաքցնում են իրենց մասին տեղեկատվությունը սոցիալական ցանցերում, օրինակ, հանդես գալով կեղծանուններով: Նրանք կարող են նաեւ փակել իրենց էջերը, որպեսզի հյուպատոսության աշխատակիցները չկարողանան ծանոթանալ բովանդակությանը:

Վիզայի համար դիմողների սոցիալական ցանցերի էջերն ուսումնասիրելու անհրաժեշտությունը ծագել է Քալիֆորնիայում զանգվածային գնդակահարության գործի հետաքննության հետ կապված: Այդ հանցագործության մեջ կասկածվողնեը պակիստանցիներ են, որոնք ԱՄՆ են տեղափոխվել 2014 թվականին: