Ամերիկյան Կոստա Մես քաղաքում (Քալիֆորնիայի նահանգ) այրվել է 120 հազար դոլար արժողության ամանորյա տոնածառը:
Եղեւնու բարձրությունը մոտ 30 մետր էր, քաշը՝ 10 տոննա, այն գտնվում էր մեծ հյուրանոցի մոտ: Ծառն ամբողջությամբ այրվել է 40 րոպեից էլ քիչ ժամանակում: Դեպքից մի քանի կմ հեռավորության վրա երեւացել է սեւ ծուխը: Ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն այլեւս անհնար է ծառն օգտագործել որպես տոնածառ:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հարակից շենքերից մարդկանց չեն տարհանել:
Դեռեւս անհայտ է՝ տեղի ունեցածը պատահականություն է, թե դիտավորյալ գործողություն: Ոստիկաններն ուսումնասիրում են այդ տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները:


























