Երկուշաբթի Ֆիլիպիններում «Մելոր» թայֆունը երեք մարդու կյանք է խլել, ավելի քան մեկ միլիոնը մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է Channel News Asia հեռուստաալիքը:

Մի մարդ մահացել է ցրտից, եւս երկուսը խեղդվել են Սամար նահանգում ՝ երկրի հյուսիս-արեւելքում, տեղական լրատվամիջոցներին հայտնել է արտակագ ծառայությունների ներկայացուցիչ Ջոնաթան Բալդոն:

Տեղական իշխանությունների տվյալներով ամբողջ Ալբայ նահանգը,որտեղ մոտավորապես 1.2 մլն մարդ է ապրում, հոսանքազրկվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, «Մելոր» թայֆունի մոտենալու պատճառով երկուշաբթի Ֆիլիպինների իշխանությունները երկրի արեւելյան ափին վտանգի բարձրագույն աստիճան էին հայտարարել ու ափամերձ Ալբայից ու Սորսոգոնից ավելի քան 700 հազար մարդու տարհանել: