Հեռավոր Արեւելքի ծանրամարտի չեմպիոն Իվան Սավկինը տեղից շարժել է 6 վագոնից կազմված 512 տոննա կշռող գնացքը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Սպասկ-Դալնի քաղաքում Իվան Սավկինը տեղից շարժել եւ 1.60 մետր քաշել է ցեմենտով լեցուն 6 վագոնները: Այդպիսով նա համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել, որն առաջիկայում կներառվի Գինեսի ռեկորդների գրքում»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:
2015 թվականի մարտին 30-ամյա Սավկինը տեղից շարժել էր 365 տոննա կշռող գնացքը: Մարզիկի խոսքով, նոր ձեռքբերումը նվիրում է Ռուսաստանի Ղրիմի վերամիավորման տարեդարձին:
Տարբեր ժամանակներում նա շոգենավ, ինքնաթիռ, զենիթահրթիռային համալիր եւ տանկեր է քարշակել:



























