Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է «դյութի ֆրիի» խանութներն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրինագիծը, որը վերաբերում է ոչ միայն օդանավակայաններին, այլեւ ցամաքային սահմանին գտնվող մաքսերից զերծ խանութներին: Համապատասխան փաստաթուղթն ընդունվել է 90 կողմ դեմ ձայներով:

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը երեկ օրինագծի քննարկման ժամանակ նշել էր, որ այդ արտոնության շնորհիվ նման խանութ կարող է բացվել Իրանի հետ սահմանին: Նույն մասնավոր ներդրողը պատրաստ է մինչեւ մեկ մլն եվրո ներդնել նաեւ Վրաստանի հետ սահմանին նման խանութներ բացելու համար: