Երեւանում` Երեւանյան լճի մոտ դեկտեմբերի 14-ի երեկոյան կրակոցներ են հնչել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեք տղամարդ բերման են ենթարկվել եւ պարզվել է, որ նրանք այդ տարածքում զվարճացել են:

Նախնական տեղեկություններով` 38-ամյա, 30-ամյա եւ 25-ամյա  երիտասարդները կրակել են շշերի վրա: 

Հրացաններն ու ատրճանակը  առգրավվել են: Հրացանները  օդամղիչ են եղել: